Հրաժեշտն է անգամ պայքարում իմ դեմ:
Չեմ կարող:
Մի՛ խռովիր ինձնից:
Արյունս ներծծված է Քեզնով:
Եղբայրներիս արյունն է հոսում Քո սրտում:
Կսպասես...
Կսպասեմ և ես:
Կգամ անպայման:
Իրար հետ կլացենք, իրար կսփոփենք, իրար ուժ կտանք, իրար հետ կծաղկենք նորեն ու ծիլեր կտանք...
Բորիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ